Մերձբալթիկայի երկրների նախագահները հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահի հետ
14:43, 26 Հուլիս 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահներ Ռայմոնդաս Վեյոնիսը, Դալյա Գրիբաուսկայտեն եւ Կերստի Կալյուլայդը հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 26-ին այս մասին հաղորդել Է Լատվիայի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն տարածաշրջանում անվտանգության բնագավառի իրադրությունը, ռազմավարական համագործակցությունն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ սպառնալիքները կիբեռտարածությունում եւ տեղեկատվական տարածությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-:-0-/34/
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում