Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կենտրոն վարչական շրջանի գյուղմթերքների տոնավաճառը հուլիսի 29-ին կվերաբացվի

Կենտրոն վարչական շրջանի գյուղմթերքների տոնավաճառը հուլիսի 29-ին կվերաբացվի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում հուլիսի 29-ին կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

«Քանի որ  ավելացել են բերքի ծավալները, ինչպես նաև վաճառք իրականացնելու ցանկացողների թիվը, նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ բացելու  է Կենտրոն վարչական շրջանի գյուղատնտեսական մթերքի տոնավաճառը»,- նշեց Մակարյանը:

Նրա խոսքով` տոնավաճառում պահպանվելու են նույն կանոնները, որոնք գործում են Կասյան փողոցին կից տոնավաճառում:

«Այսինքն` վրանները, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակները գյուղացիներին տրամադրվելու են անվճար»,- ասաց Մակարյանը:

 Նա նշեց, որ նախարարությունը հունիսի 10-ից գործող Կասյան փողոցին կից տոնավաճառում պարբերաբար մոնիթորինգ է իրականացվում. այնտեղ 70-80 հազար տոննա գյուղմթերք է վաճառվում:

«Գնային առումով տոնավաճառում նմանատիպ վաճառքի այլ կետերից մթերքները 10-15 տոկոս ավելի մատչելի են, քանի որ վաճառքը իրականացնում է հենց  գյուղացին, սակայն գյուղացու համար սա ավելի եկամտաբեր է, քան եթե հանձեր իր մթերքը վերամշակող ընկերություններին կամ արտահանողին»,- ասաց Մակարյանը:

Ըստ   նախարարի տեղակալի`  առևտրային միջնորդների մասնակցությունը տոնավաճառին բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:

ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ 2011 թվականից կազմակերպվող տոնավաճառների համար մասնակցության պայմաններն անփոփոխ են: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am