Հայտնի է աշխարհի առաջնությունում երիտասարդ հունահռոմեական ոճի ըմբիշների Հայաստանի հավաքականի կազմը
12:04, 26 Հուլիս 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հրապարակել է ընտրանու կազմը աշխարհի առաջնության համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ֆինլանդիայի Տամպերե քաղաք կմեկնեն 50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը, 55 կգ՝ Տիգրան Մինասյանը, 60 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 66 կգ՝ Մալխաս Ամոյանը, 74 կգ՝ Արման Բաղդասարյանը, 120 կգ՝ Դավիթ Օվասապյանը:
Ֆինլանդիայում Արմեն Բաբալարյանին կօգնեն մարզիչներ Մովսես Կարապետյանը եւ Ռոման Ամոյանը:
Առաջնությունը կկայանա օգոստոսի 1-ից 6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում