Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Պաղեստինի և Իսրայելի առաջնորդների հանդիպումը

Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Պաղեստինի և Իսրայելի առաջնորդների 
հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը՝ Անվտանգության խորհրդի նիստում:

Նրա խոսքով, Երուսաղեմի սուրբ տարածքների շուրջ լարվածության աճի պայմաններում անհրաժեշտ է ոչ միայն «կայունացնել առկա իրավիճակը», այլ նաև «բացել իրական քաղաքական հորիզոններ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման համար՝ կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով, միջազգային իրավունքի հիման վրա»:  

«Հաստատում ենք Մոսկվայում նախագահ Աբբասի և վարչապետ Նեթանյահուի հանդիպումը անցկացնելու մեր նախաձեռնությունը»,- ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am