Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Դաշնային խորհուրդը խնդրել է Պուտինին Լեհաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել

Դաշնային խորհուրդը խնդրել է Պուտինին Լեհաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշնային խորհուրդը Ռուսաստանի Դաշնության նախագահին խնդրել է հանձնարարել համապատասխան բաժանմունքներին մշակել պատժամիջոցներ՝ ի պատասխան Լեհաստանի՝ խորհրդային զինվորներին նվիրված հուշարձանները քանդելու որոշման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

«Խնդրում ենք գործադիր իշխանության համապատասխան դաշնային մարմիններին Լեհաստանի հետ երկկողմանի համագործակցության բնագավառներում սահմանափակող բնույթի միջոցների հնարավոր կիրառման հանձնարարական տալ»,- ասվում է սենատորների՝ նախագահին ուղղված դիմումի մեջ:

Լեհաստանի խորհրդարանն օրենսդրության մեջ փոփոխություններ էր ընդունել, որոնք նախատեսում են քանդել հուշարձաններն ու հուշանշանները, այդ թվում նաև նրանք, որոնք նվիրված են 1944-1945 թթ. գերմանական օկուպացիայից Լեհաստանն ազատագրած խորհրդային զինծառայողների հիշատակին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am