Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն

  Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ՌԴ-ում ավտովթարի գործով դատապարտված և Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում: Այս մասին «Արմենպրես»-ին հատնեցին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

«Հրաչյա Հարությունյանը բողոքներ առանձնապես չունի, ներկայումս նա իրեն նորմալ է զգում: Մոտ օրերս բժիշկները նաև պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն»,- նշեցին ՔԿՎ-ի հանրային կապերի բաժնից:

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: Նա ՌԴ-ում Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման 2013թ․ հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո. նա այն բեռնատարի ղեկին էր, որի հետ ավտոբուսի բախումից զոհվել էր 18 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am