Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Ալաշկերտ»-ը սկսել է նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը

«Ալաշկերտ»-ը սկսել է նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարճատև դադարից հետո «Ալաշկերտը» վերսկսեց մարզումները` նախապատրաստվելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ալաշկերտ» ստադիոնում կայացած մարզմանը չմասնակցեցին սերբ պաշտպաններ Միլիան Յաբլանը և Մլադեն Զելկովիչը, որոնք բուժզննում էին անցնում: Յաբլանը շարունակում է վերականգնվել Բելառուսի ԲԱՏԷ-ի հետ պատասխան խաղում ստացած մկանային վնասվածքից և շուտով շարք կվերադառնա:

Փոխարենը մարզմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Ասլանյանը, ով 3 տարվա պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ:

Առաջնության 1-ին տուրում «Ալաշկերտը» օգոստոսի 4-ին կհյուրընկալվի «Շիրակին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am