Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եգիպտոսի նախագահը հաստատակամ է Կատարի շրջափակումը շարունակելու հարցում

Եգիպտոսի նախագահը հաստատակամ է Կատարի շրջափակումը շարունակելու 
հարցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է, որ իր կառավարությունը չի դադարեցնելու Կատարի շրջափակումը՝ անկախ ճգնաժամի դադարեցմանն ուղղված այլ երկրների ջանքերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եգիպտոսը պահպանելու է իր դիրքորոշումը և այս հարցում զիջումների չի գնալու: Մեր համառությունը, մեր դիրքորոշումը և այս շրջափակումն ինքնին ճնշում են»,- հայտարարել է աս-Սիսին:

Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Եգիպտոսը հունիսի սկզբին հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ մեղադրելով այդ երկրին ահաբեկչությանն աջակցելու, իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Այս երեք երկրներին ավելի ուշ միացան նաև այլ երկրներ:

Կատարի էմիրը հուլիսի 22-ին ստեղծված ճգնաժամի մասին հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ իրենք պատրաստ են երկխոսության այն պայմանով, որ ոչ ոք չի խառնվի երկրի ներքին գործերին ու չի փորձի պայմաններ թելադրել:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am