Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նորմանդական քառյակի ղեկավարները պայմանավորվել են հետագա շփումների մասին

Նորմանդական քառյակի ղեկավարները պայմանավորվել են հետագա շփումների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորմանդական քառյակի» առաջնորդները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն համատեղ հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցրել են հետագա քննարկումներին առնչվող հարցեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրագույն մակարդակում հետագա շփումների վերաբերյալ»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

«Նորմանդական քառյակի» բանակցային ձևաչափը զբաղվում է ուկրաինական ճգնաժամի բանակցային ճանապարհով կարգավորման ուղիների որոնմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am