Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գևորգ Սաֆարյանը պահվում է բավարար պայմաններով ապահովված առանձին խցում. ՔԿՎ

Գևորգ Սաֆարյանը պահվում է բավարար պայմաններով ապահովված առանձին խցում. 
ՔԿՎ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Գևորգ Սաֆարյանի պաշտպանը հուլիսի 22-ին hraparak.am կայքին հայտնել է, թե իր պաշտպանյալի պատժախցում մնալու ժամկետը լրացել է, սակայն վերջինս շարունակում է այնտեղ պահվել:
Սույն հայտարարության կապակցությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Գ. Սաֆարյանի` պատժախցում մնալու ժամկետը լրացել է հուլիսի 21-ին. վերջինս դուրս է բերվել պատժախցից: Օրենսդրությամբ սահմանված կարգով Գ. Սաֆարյանը տեղաբաշխվել է համպատասխան խուց, ուր տեղափոխվելուց հրաժարվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
«
Գ. Սաֆարյանը հրաժարվել է նաև այլ խցեր տեղափոխվել` պատճառաբանելով, թե նշված խցերում պահվող բոլոր անձանց հետ խնդիրներ ունի:
Գ. Սաֆարյանը պահվում է բավարար պայմաններով ապահովված առանձին խցում, մնացյալ դատապարտյալներից և կալանավորված անձանցից մեկուսի
Հուլիսի 24-ին «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի վարչակազմի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով վերջինիս տեղաբաշխման հարցը լուծելու նպատակով Գ. Սաֆարյանին ևս մեկ անգամ առաջարկվել է տեղափոխվել իր ներկա կամ նախկին մասնաշենքի խցերից որևէ մեկը` բնականաբար հաշվի առնելով նրա համատեղելիությունն այլ անձանց հետ, ինչին Գ. Սաֆարյանը համաձայնել է»,- ասվում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am