Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԱՄՆ-ում սատկել Է այն կատուն, որը 20 տարի «քաղաքագլուխ» Է եղել

ԱՄՆ-ում սատկել Է այն կատուն, որը 20 տարի «քաղաքագլուխ» Է եղել
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 24-ին սատկել Է քսանամյա Սթաբս կատուն, որն իր ամբողջ կյանքում եղել Է Ալյասկայի նահանգի Թալքիթնա քաղաքի ոչ պաշտոնական քաղաքագլուխը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը:

900 բնակիչներով քաղաքում բացակայում Է քաղաքագլխի պաշտոնը, ում գործառույթները կատարում Է քաղաքային խորհուրդը: 1997 թվականին խանութներից մեկի կառավարիչ Լորի Սթեքը կատակի համար քաղաքագլխի պաշտոնում առաջարկել Է կատվի ձագի «թեկնածությունը», որին ավելի վաղ նա վերցրել Էր փողոցից: Թալքիթնայի բնակիչները հավանություն են տվել այդ գաղափարին:

Ինչպես նշել Է գործակալությունը, այժմ այդ պատվավոր կոչումը «ժառանգությամբ» կանցնի կատվի մի այլ ձագի, որն ապրում Է նույն ընտանիքում, ինչ որ Սթաբսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am