Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովի բացմանը

Արա Բաբլոյանը մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ 
միջազգային համաժողովի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը hուլիսի 24-ին մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովի բացմանը, որը նվիրված է ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային:

Համաժողովին հրավիրված են մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, կովկասյան տարածաշրջանից, Կենտրոնական Ասիայից եւ Միջին Արեւելքից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով անցկացվող համաժողովը, ելույթի իր խոսքում նշել է. «Այս նախագիծն իր պատմությամբ մեր երկրի անկախության գրեթե հասակակիցն է: Ստեղծված լինելով շուրջ քառորդ դար առաջ՝ այն բարձրորակ ակնաբուժական ծառայություն է մատուցում մեր բնակչությանը՝ զուտ առողջապահական ծրագրից վերածվելով սոցիալականի»:

Ծրագրի շրջանակներում ներգրավված բարձրակարգ մասնագետները ժամանակակից սարքավորումների, այդ թվում աչքի շարժական հիվանդանոցի միջոցով հաջողությամբ իրականացնում են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց անհրաժեշտ բուժսպասարկում՝ հատուկ ուշադրություն դարձնելով սոցիալապես անապահովներին:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայկական ակնաբուժության նախագծի գործունեությունը, ինչի արդյունքում բնակչությանը մատուցվում են անվճար բարձրակարգ ակնաբուժական ծառայություններ, հայտնաբերվում եւ բուժման համապատասխան ընթացք է տրվում նորածնային անհասության ռետինոպաթիային: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել նախաձեռնության հիմնադիր, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Հովհաննիսյանի գործունեությունը, ինչպես նաեւ հայաստանյան թիմի ակնաբույժների լուրջ ներդրումը նախագծին՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի ղեկավարությամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, շնորհակալություն հայտնելով Ռոջեր Հովհաննիսյանին, նշել է. «Ձեր ծրագրի հզորությունն այն էր, որ Դուք չկենտրոնացրեցիք ակնաբուժական ծրագիրը Մալայան կենտրոնում, կարողացաք այն իրականացնել ամբողջ Հայաստանով: Մենք տեսնում ենք այդ ծրագրի արդյունքները, նոր կենտրոնների զարգացումը, շարունակական աճը եւ նոր մոտեցումների ներդրումը: Հատուկ շնորհակալություն Ձեզ ու Ձեր բոլոր գործընկերներին»:

Խորհրդարանի ղեկավարը համաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք եւ կառուցողական երկխոսություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am