Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ սփյուռքի նախարարը ՄԱԿ-ի կողմից սփյուռքի մասին կոնվենցիայի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ սփյուռքի նախարարը ՄԱԿ-ի կողմից սփյուռքի մասին կոնվենցիայի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարը անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ում հարց բարձրացնել՝ ընդունելու սփյուռքի մասին հռչակագիր, այնուհետև՝ սփյուռքի մասին կոնվենցիա: Կոնվենցիայի շնորհիվ սփյուռքի իրավունքներն ու կապերը կպաշտպանվեն միջազգայնորեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին խոսեց հուլիսի 21-ին «Սփյուռք» ամառային դպրոցի Հայոց լեզվի արագացված ուսուցման, Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ կայացած հանդիպմանը:

«Հայերն ունեն աշխարհի ամենատարածված սփյուռքը՝ աշխարհի 118 երկրում: Այդ է պատճառը, որ ուզում ենք ՄԱԿ-ի առաջ հարց բարձրացնել՝ ստեղծելու աշխատանքային խումբ, որ կընդունի սփյուռքի մասին հռչակագիր ու կոնվենցիա: Այդ դեպքում՝ ոչ մի պետություն չի խախտի սփյուռքահայերի իրավունքները»,-ասաց նախարարը:

Նախարարը կարևորեց նաև սփյուռքահայերի երկքաղաքացի լինելու փաստը: Այսօր սփյուռքից մոտ 100.000 մարդ երկքաղաքացի է դարձել: «Կարծում եմ՝ այդ թիվը դեռ քիչ է: Կարևոր է հայրենիք գալ ազատորեն: Ուզում եմ, որ դուք մյուսներին օրինակ ծառայեք՝ դառնալու երկքաղաքացի»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Մասնակիցները դիտեցին նաև սփյուռքի նախարարության ծրագրերի ու դրանց արդյունքների մասին պատմող ֆիլմ: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ կրթական ծրագրերից բացի, նախարարությունը նաև կազմակերպում է ուսուցիչների հանդիպումներ պետական, հասարակական-քաղաքական գործիչների հետ: Կազմակերպվում են նաև այցելություններ տեսարժան վայրեր, թանգարաններ: Փորձի փոխանակման առումով կարևոր են նաև դպրոցներ կատարած այցերը:

Հայաստանը սփյուռքում ունի 38 համահայկական կազմակերպություն, 724 եկեղեցի, 1004 դպրոց, 34 թանգարան, 103 հայագիտական կենտրոն, 637 մշակութային կենտրոններ, իսկ 40-ից ավելի երկրներում գործում է 300-ից ավելի ԶԼՄ: Ամենաշատ կառույցներ ունենք ԱՊՀ երկրներում, Վրաստանում, Հյուսիսային Ամերիկայում, Արևելյան Եվրոպայում, Թուրքիայում: Մերձավոր և Միջին Արևելքում ունենք 104, Արևելյան Ասիայում՝ 2, Ավստրալիայում՝ 8, Աֆրիկայում՝ 6 դպրոց:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am