Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թատրոնների գեղարվեստական ղեկավարները շահագրգռված են նոր դեմքեր ունենալու մեջ. Սերժ Սարգսյան

Թատրոնների գեղարվեստական ղեկավարները շահագրգռված են նոր դեմքեր ունենալու մեջ. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է՝ Երեւանում գործող թատրոնների գեղարվեստական ղեկավարները շահագրգռված են նոր դեմքեր ունենալու մեջ, նրանց տաղանդավոր մարդիկ պետք են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ հանդիպմանը՝ պատասխանելով երիտասարդներից մեկի հարցին այն մասին, թե ինչպես կարելի է երիտասարդների համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծել ներկայացնելու իրենց արվեստը տարբեր պետական թատրոններում, քանի որ ըստ նրա՝ Երեւանի պետական թատրոնները կարծես իրականացնում են մոնոպոլ գործունեություն:

«Ես տեղյակ եմ մի ծրագրի, որը փորձում է իրականացնել Արթուր Ջանիբեկյանը, եւ ծրագրի իմաստն է ունենալ մասնավոր հարթակ, որը ազատ կլինի ինչպես ռեժիսորների, այնպես էլ դերասանների համար: Եթե կարողանանք դա իրականացնել, կլինի հենց այն, ինչ դուք եք առաջարկու: Շատ բարդ է մտնել ստեղծագործական կոլեկտիվից ներս եւ այնտեղ վարչական միջոցներով ստիպել ազատականացնել կամ հնարավորություն տալ երիտասարդ դերասաններին փորձել իրենց հնարավորությունները, ուղղակի փորձելը մի քիչ  երեւի ծախսատար է նրանց համար:  Այս մի առաջին տարբերակը, եթե կարողանանք ստեղծել, դա արդեն  բավականաչափ լավ կլինի»,-եզրափակեց Սերժ Սարգսյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am