Արցախ

Բակո Սահակյանը Գառնաքար գյուղում մասնակցել է բուժկետի բացման արարողությանը

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը Գառնաքար գյուղում մասնակցել է բուժկետի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում մասնակցել է համայնքային կենտրոնի եւ բուժկետի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը նշել է, որ գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների ցանցի ընդլայնումն ու արդիականացումը եղել է եւ կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Երկրի ղեկավարն այս նախաձեռնությունների իրականացման եւ Արցախին աջակցություն ցուցաբերելու համար ամերիկահայ բարերար, «Հայրենիք» միության անդամ Բարունակ Չելիքեանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ բարձր գնահատելով նրա եւ միության հայրենանվեր գործունեությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում