Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ արդարադատության նախարարությունը պատրաստ է զբաղվել Լապշինի փոխանցման հարցով

ՌԴ արդարադատության նախարարությունը պատրաստ է զբաղվել Լապշինի 
փոխանցման հարցով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը կնախաձեռնի Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փոխանցումը, եթե վերջինս նման խնդրանքով դիմի ՌԴ-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:

Գերատեսչությունից հայտնել են, որ Լապշինի կողմից նման միջնորդության պարագայում ռուսական կողմը կդիմի Ադրբեջանի արդարադատության նախարարությանը՝ համաձայն 1998 թվականի կոնվենցիայի դրույթների:

Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ կոնվենցիայի համաձայն՝ ազատազրկված դատապարտյալները կարող են փոխանցվել, եթե հենց դատապարտյալը կամ նրա հարազատները, փաստաբանները դիմեն ՌԴ կամ Ադրբեջանի արդարադատության նախարարություն: Փոխանցման պայմաններից են՝ դատարանի վճռի ուժի մեջ մտնելն ու դատապարտյալի ցանկությունը:

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Լապշինը պատրաստվում է բողոքարկել Բաքվի դատարանի որոշումը:

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը:

Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ  281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: 281.2-րդ հոդվածով Լապշինի մեղադրանքն ապացուցող բավարար փաստեր չեն հայտնաբերվել: Բլոգերը մեղավոր է ճանաչվել միայն պետական սահմանի անօրինական հատման համար. Ադրբեջանում գործող կամայական օրենքով (ՔՕ 318-րդ հոդված) քրեական հետապնդում է սպառնում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:

Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am