ՄԱԿ-ը կոչ Է արել շտապ օգնություն ցույց տալու ԿԺԴՀ-ին սաստիկ երաշտի պատճառով
10:04, 21 Հուլիս 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ում երկարատեւ երաշտը, որն ամենասաստիկն Է 2001 թվականից ի վեր, լուջ վնաս Է հասցրել երկրի գյուղատնտեսությանը, եւ երկրին շտապ օգնություն Է պահանջվում միջազգային հանրակցության կողմից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ)՝ հուլիսի 20-ին հրապարակված զեկույցում, որը պատրաստվել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) հետ համատեղ:
Նրանց գնահատումների համաձայն՝ հացահատիկային մշակաբույսերի գլխավոր մատակարաներ հանդիսացող շրջաններում տեղումների մակարդակը ցածր Է եղել 2001 թվականի ցուցանիշից, երբ հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը կրճատվել Էր մինչեւ երկու միլիոն տոննա աննախադեպ մակարդակ: ՖԱՕ-ի եւ ԵՀ-ի տվյալներով՝ տուժել են հիմնական մշակաբույսերը, այդ թվում բրինձը, եգիպտացորենը, կատոֆիլը եւ սոյան: Այս տարվա առաջին բերքն անցյալ տարվա մակարդակից ցածր Է եղել 30 տոկոսով, իսկ դրա հետեւանքով առաջացած պարենի պակասը հանգեցրել Է այն բանին, որ բնակչության մեծ մասը սովի Է մատնվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում