Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 21.07.2017

Սպասվող լրահոս. 21.07.2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Լևոն Մկրտչյանը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան ծրագրի ղեկավար Պասկալ Միշոն այսօր` հուլիսի 21-ին, կստորագրեն համաձայնագիր՝ Հայաստանում Կայուն դպրոցական սնունդ ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ:

Սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանը կհանդիպի «Սփյուռք» ամառային դպրոցի Հայոց լեզվի արագացված ուսուցման, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ: Սփյուռքի նախարարը կներկայացնի Հայրենիք-Սփյուռք գործակցության, հայապահպանության ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:

Աղավնաձորի «Արի տուն» ճամբարը հյուրաշատ է լինելու: Մասնակիցները հյուրընկալելու են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչներին, մշակույթի գործիչների: Արիտունցիները հանդես կգան համերգային ծրագրով, որը պատրաստել են ճամբարային օրերի ընթացքում:

Լրագրողների հետ կհանդիպեն տարածաշրջանային հարցերի հայտնի փորձագետ, իրանցի Էհսան Հուշմանդին և իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նրանք իրենց վերլուծությունները կներկայացնեն Հայաստան-Իրան համագործակցության և տարածաշրջանային զարգացումների մասին։

Հուլիսի 21-ին մեկնարկում է Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ իրականացվող «Fun Armenia» արշավը: Ուրախ արշավ, որի նպատակն է բացահայտել և ցույց տալ Հայաստանի ամեն մասնիկը։ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Լիլիթ Խանջյանը, eli.am ժամանցային և զբոսաշրջային հարթակի համահիմնադիր Տիգրան Ճորոխյանը, PicsArt նկարների մշակման և համատեղ խմբագրման սոցիալական ցանցի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նազելի Պետրոսյանը կներկայացնեն մանրամասներ արշավի մասին:

«Վորլդ Վիժն» Հայաստանը հուլիսի 21-22-ը կազմակերպում է միջոցառումների շարք՝ ուղղված Հայաստանում ազնվամորի արտադրող խմբերի զարգացմանը: Միջոցառումների շրջանակում այսօր Ապարանի ազնվամորու մշակմամբ զբաղվող 5 խմբերի մասնկացությամբ տեղի կունենա Ազնվամորու արժեշղթայի զարգացման համաժողով:

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) 25-ամյակի միջոցառումների շրջանակում տեղի կունենա ՀԱՆ Կապանի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը: Ծրագրի նպատակն է խթանել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերում բնակչության բոլոր շերտերի համար՝ հիմնելով երկրորդական մակարդակի ակնաբուժական կենտրոններ Հայաստանի հինգ մարզում եւ ապահովել դրանց շարունակական աշխատանքը:

Ծաղկաձորում հուլիսի 22-26-ը կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոն: Փառատոնին ընդառաջ Մնջախաղի պետական թատրոնի գեղ.ղեկավար Ժիրայր Դադասյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Բանգլադեշից Հայաստան ժամանած Միր Լոկմանը և Սանկտ-Պետերբուրգից ժամանած Եկատերինա Վարլակովան կներկայացնեն փառատոնի ծրագիրն ու կխոսեն ապագա անելիքների մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am