Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Յագլանդը Թուրքիայի վարչապետին իր մտահոգությունն է հայտնել իրավապաշտպանների կալանավորման առնչությամբ

Յագլանդը Թուրքիայի վարչապետին իր մտահոգությունն է հայտնել 
իրավապաշտպանների կալանավորման առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ՝ իր մտահոգությունը հայտնելով հայտնի իրավապաշտպանների թուրքական բանտում պահելու փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ահաբեկչության մեջ մեղադրանքները պետք է ամրացվեն լուրջ ու հստակ ապացույցներով, որպեսզի չլինի կամայականության մթնոլորտ, որը հանգեցնում է վախի, ինքնագրաքննության, ահագնեցնում է Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը»,- նշել է Յագլանդը:

Նա մտահոգություն է հայտնել նաև ակադեմիկոս Նուրիյե Գյուլմենի և ուսուցիչ Սեմիհ Օզաքչայի կալանքի փաստի առնչությամբ, ովքեր հայտարարված հացադուլի պայմաններում առողջական ծանր վիճակում են հայտնվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am