Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանն էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն կառավարման է հանձնում մասնավորին

Հայաստանն էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն կառավարման է 
հանձնում մասնավորին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրով հանդես եկող «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս Ապահով» ՍՊԸ-ից (ՀՀ) բաղկացած համատեղ ձեռնարկությանը:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ համակարգի ծրագրային ապահովման մշակումը, սերվերային ենթակառուցվածքի նախագծումը, մատակարարումն ու տեղադրումը և ՀՀ տարածքում գործող 6 բուժհաստատություններում պիլոտային փորձարկումը իրականացվել է 2014-2015 թթ. ընթացքում:

«2017 թ. սկզբից համակարգին միացվել են պետական մասնակցությամբ առողջապահական ոլորտի մի շարք հաստատություններ, որոնց պետական պատվերի շրջանակում հաշվետվությունների կազմումն արդեն իսկ իրականացվում է համակարգի միջոցով։ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է համակարգի ամբողջական ներդրումը ՀՀ բոլոր բուժհաստատություններում իրականացնել 2017 թ. և 2018 թ. առաջին եռամսյակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը: Ալթունյանի խոսքով, համակարգի հետագա շահագործումը և զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համակարգը կոնցեսիոն կառավարման հանձնել միասնական օպերատորին, որի համար ձևավորվել է միջգերատեսչական գնահատող հանձնաժողով, կազմակերպվել և իրականացվել է բաց մրցույթ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am