Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դեսպան Թումանյանն Իրանի Մազանդարան նահանգում ներկայացրել է ՀՀ տնտեսական հնարավորությունները

Դեսպան Թումանյանն Իրանի Մազանդարան նահանգում ներկայացրել է ՀՀ տնտեսական հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 15-16-ն այցելել է Իրանի Մազանդարան նահանգ, որտեղ հանդիպել է նահանգապետ Ռաբիֆալահ Ջալուդարի, փոխնահանգապետ Հասան Խեյրիանփուրի և մի շարք այլ պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-իրանական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, երկրի գործարար միջավայրը, ինչպես նաև հայ և իրանցի տնտեսվարողների միջև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Մազանդարանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում դեսպան Թումանյանը հանդիպեց նահանգի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Իրանցի ձեռնարկատերերին տրամադրվեց համապարփակ տեղեկատվություն Հայաստանում գործարար միջավայրի, ազատ տնտեսական գոտիների, երկրի ներդրումային քաղաքականության և իրականացվող ծրագրերի, հարկային և բանկային համակարգի, տրանսպորտային, էներգետիկ և այլ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև կառավարության կողմից գերակա հայտարարված տնտեսության ճյուղերի (ՏՏ և հեռահաղորդակցություն, վերականգնվող էներգետիկա, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, դեղագործություն, զբոսաշրջություն և այլն) մասին:

Դեսպան Թումանյանն այցելեց նաև Մազանդարանի մի շարք ձեռնարկություններ:

Այցի ընթացքում դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց նահանգի կենտրոնական քաղաք Սարիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ծանոթացավ համայնքի խնդիրներին: Հանդիպման մասնակիցների խնդրանքով դեսպան Թումանյանն անդրադարձավ Հայաստան-Իրան հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am