Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանում խնձոր կխորովեն. հուլիսի 22-ին ծիսական արարողություններով կնշվի Վարդավառի տոնը

Երևանում խնձոր կխորովեն. հուլիսի 22-ին ծիսական արարողություններով կնշվի 
Վարդավառի տոնը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեծ տոնախմբությամբ, ժողովրդական սովորույթներով, ծիսական արարողություններով հուլիսի 22-ին կնշվի Վարդավառի տոնը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ  թեմի երիտասարդաց միությունները կազմակերպում են Վարդավառի տոնախմբություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ժամը 18.00-ին մասնակիցները ազգային երգ ու պարով, տոնական մեծ թափորով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կքայլեն դեպի Մանկական զբոսայգի: Կմասնակցեն «Մասունք», «Վարք հայոց», «Վան», «Վերադարձ», «Զարթոնք», «Նուբար» ազգագրական երգի-պարի խմբերը:

Այգում կներկայացվեն տոնի ժողովրդական սովորույթները, կցուցադրվի ներկայացում՝ Ջրհեղեղի և Նոյի ընտանիքի՝ տապանից դուրս գալու մասին: Կբեմադրվեն խնդումին և պուռմատիկինին նվիրված ծիսական դրվագները, ցորենի հասկերից խաչբուռ կպատրաստեն: Երիտասարդները խնձոր կխորովեն և կբաժանեն ներկաներին: Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով:

Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ  թեմի երիտասարդները, «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո, ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին` ավելի մեծ ժողովրդականություն հաղորդելով դրանց, վերարթնացնելով ժողովրդական գեղեցիկ սովորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am