Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փորձում եմ ազգիս անունը բարձր պահել. Հենրիխ Մխիթարյան

Փորձում եմ ազգիս անունը բարձր պահել. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Uninterrupted-ի պաշտոնական էջում երկրպագուների տված հարցերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայազգի կիսապաշտպանը խոսել է իր կուռքի` Զինեդին Զիդանի մասին. «Կուռքս եղել և մնում է Զինեդին Զիդանը, միշտ հետևել եմ նրա խաղին: Մինչ այս որևէ կերպ չեմ շփվել նրա հետ, բայց ուրախ եմ, որ նրան կտեսնեմ Սան Խոսեում` «Ռեալ»-ի դեմ խաղում»,- ասել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանն անդրադարձել է իր մեծագույն երազանքին. «Երազել եմ խաղալ եվրոպական մեծագույն ակումբում, հիմա հպարտ եմ, որ Հայաստանն եմ ներկայացնում այս մակարդակով: Փորձում եմ ազգիս անունը բարձր պահել: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ լինելը մեծ պատասխանատվություն է, երբ գալիս ես Մանչեսթեր, իմանում ես, որ պիտի հաղթես ամեն խաղում»,- փաստել է Հայաստանի ազգային թիմի ավագը:

Այս օրերին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում: «Կարմիր սատանաները» երկու հանդիպում են անցկացրել՝ երկուսում էլ հաղթանակ տոնելով: Մխիթարյանը երկու անգամ դարձել է գոլի հեղինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am