Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան ասուլիսով կպատասխանի երկրպագուների հարցերին
19:05, 18 Հուլիս 2017
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին ֆեյսբուքյան ասուլիս կտա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն կմեկնարկի հուլիսի 18-ին՝ Երևանի ժամանակով 22։15-ին։ Հարցերը ֆուտբոլասերները կարող են ուղղել UNINTERRUPTED-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
Մխիթարյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջի միջոցով երկրպագուների հարցերին պատասխանել էր նաև հունիսի 23-ին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում