Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում այս տարի գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 1697 դեպք

Ադրբեջանում այս տարի գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 1697 դեպք

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում  2017թ-ի առաջին կեսին իրավապահ մարմինների կողմից  արձանագրվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 1697 դեպք:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան»-ը:

Արձանագրված դեպքերից  470-ի պարագայում թմրանյութերը ձեռք են բերվել վաճառելու նպատակով, 1094-ի պարագայում` օգտագործելու:

Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման արդյունքում ընդհանուր առմամբ առգրավվել է 730 կգ 723,566 գր տարբեր տեսակի թմրամիջոց:

Ոստիկանության կողմից հետապնդման է ենթարկվել ընդհանուր առմամբ 1309 մարդ, որոնցից 3-ը 18 տարեկան, 112-ը` 18-ից  25, 181-ը` 26-ից 29, իսկ 1013-ը` 30 տարեկանից բարձր:

Թմրամոլությամբ և թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող 1309 անձից 1289-ը տղամարդիկ են, 20-ը` կանայք: 

Ադրբեջանի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովը հրապարակել է 2017-ի ապրիլին հայտնել էր, որ տարվա առաջին 3 ամիսներին Ադրբեջանում գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 910 դեպք: Իրավապահների կողմից իրականացված գործողությունների արդյունքում առգրավվել էր 328 կգ 780,336 գր տարբեր տեսակի թմրանյութեր: Թմրանյութերի ապօրինի շրջանառության 910 գործերում ներգրավված էր եղել 639 մարդ:

Ադրբեջանի առողջապահության նախարարության նարկոլոգիական հանրապետական կենտրոնի հաղորդմամբ` այդ երկրում պաշտոնապես գրանցված թմրամոլների թիվը հասել է 29 448-ի, որոնցից 5-ը անչափահաս, 612-ը` կին: 2016թ-ի դրությամբ գրանցված 29 հազար 448 թմրամոլների 60-70 տոկոսը կազմում են երիտասարդները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am