Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 18.07.2017

Սպասվող լրահոս. 18.07.2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

 

Այսօր` հուլիսի 18-ին, կտրվի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» նոր ծրագրի մեկնարկը: Ծրագիրը կնպաստի հանրային վարքագծի փոփոխությանը՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար: Միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագրեր կստորագրվեն Արմավիրի և Արարատի 12 գործընկեր համայնքների հետ, ինչպես նաև կներկայացվեն ծրագրի թիրախներն ու ակնկալվող արդյունքները: Ներկա կլինեն՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը:  Նա կներկայացնի ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում տնտեսական ոլորտի բարեփոխումները:

«Սոցիոմետր»  սոցոլոգիական կենտրոնը Արցախի նախագահի ընտրությանն ընդառաջ անցկացրել է հարցում: Արդյունքները կենտրօնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը կներկայացնի այսօր` լրագրողների հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ Արցախում նախագահ կընտրեն նոր կարգով: Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը: Ընտրությունը կայանալու է հուլիսի 19-ին:

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում տեղի կունենա 1471 թ. Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանի ցուցադրությունը և պարգևատրման արարողությունը: Այս արժեքավոր ձեռագիրը, որը հայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարան անունով, պահվել է Արևմտյան Հայաստանում` Սբ.Գևորգ եկեղեցում: Ձեռագիրը Դադայան ընտանիքին է փոխանցել Երևանում, 1918 թ. գարնանը Գոդառիճ գյուղից գաղթած մի հայ, որը հիվանդության պատճառով ձեռագիրը հանձնել է Դադայան գերդաստանի մեծ մորը՝ Եղսային:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա «Կտոր մը երկինք» խմբի համերգը։ Կհնչեն ժողովրդական, ինչպես նաև հեղինակ կատարողների երգեր։ «Կտոր մը երկինքը» երկու քույրերի՝ Արև և Աստղ Մախսուդյանների խումբն է։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am