Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ճամբարակի տարածքում կաթի մթերման գները նախորդ տարվա համեմատ բարձր են եւ շահավետ

Ճամբարակի տարածքում կաթի մթերման գները նախորդ տարվա համեմատ բարձր են եւ շահավետ

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում եւ տարածքի համայնքներում կաթի մթերման գները նկատելիորեն բարձր են նախորդ տարվա ամռան ամիսների համեմատ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, քաղաքում գործող տնտեսություններից կաթ մթերում են մի քանի կազմակերպություններ, ինչը նպաստում է ոչ միայն մրցակցության ծավալմանը, այլ նաեւ՝ կաթի մթերման գների բարձրացմանը եւ տնտեսությունների համար շահավետ վիճակի պահպանմանը:«Նախորդ տարվա համեմատ այս տարի կաթի մթերման գները քաղաքում բարձր են 25-30 դրամով:Այն ժամանակ եւ ավելի վաղ, երբ մեկ ընկերություն էր ճամբարակի տարածքում զբաղվում կաթի մթերմամբ, մթերման գինը չէր բարձրանում 100-110 դրամից, իսկ այժմ, երբ մրցակցություն է ծավալված մի քանի մթերող կազմակերպությունների միջեւ, մթերման գները հասնում են 130-140 դրամի: Իսկ եթե անասնապահական տնտեսությունները չեն դժգոհում, ուրեմն դա նշանակում է, որ մթերման գները նրանց համար արդեն շահավետ են»,-ներկայացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը:

Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանի ներկայացմամբ՝ Վահանում կաթի մթերման գինը տատանվում է 135-140 դրամի սահմաններում:«Մի քանի կազմակերպություն կաթը մթերում են Վահանի տնտեսություններից, ինչի արդյունքում նախորդ տարվա համեմատ մթերման գները բարձրացել են 25-30 դրամով: Չի բացառվում, որ առաջիկայում եւս մրցակցության շնորհիվ գները բարձրանան»,-ներկայացրեց Գուրգեն Բալյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am