Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Համատիրությունների մասին օրենքով կսահմանվեն դրանց արդյունավետ ու թափանցիկ աշխատանքին նպաստող սկզբունքները

Համատիրությունների մասին օրենքով կսահմանվեն դրանց արդյունավետ ու թափանցիկ 
աշխատանքին նպաստող սկզբունքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունների գործընթացին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատակազմի իրավաբանական և կոմունալ տնտեսության վարչություններին քաղաքապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ ներգրավելով նաև վարչական շրջանների ղեկավարներին, և համակողմանի ուսումնասիրել համատիրությունների գործունեությունն ու գույքագրել բոլոր այն բացերը, որոնցից դժգոհում են քաղաքացիները:

«Այս փոփոխությունը ենթադրում է հիմնականում կառավարման մոդելի փոփոխություն, ինչը մեր նախընտրական ծրագրով խոստացել էինք երևանցիներին: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ համատիրությունների գործունեությունից մեր համաքաղաքացիների դժգոհություններն իսկապես արդարացի են, և դրա համար անհրաժեշտ է, որ խորը ուսումնասիրենք մինչ այժմ եղած փորձն ու գույքագրենք այն բացերը, որոնցից դժգոհում են մեր համաքաղաքացիները: Օրենսդրական այս փոփոխությունների հետ կապված Երևանի դերակատարումն իսկապես մեծ է, քանի որ խոշոր համատիրությունները հիմնականում հենց Երևանում են ու նախ և առաջ հենց մեզ է ավելի տեսանելի այն խոցելի կետերը, որոնք առկա են այս համակարգում: Ըստ այդմ, ակտիվ համագործակցելով կառավարության համապատասխան հանձնաժողովի հետ, մենք պետք է առաջարկենք այնպիսի լուծումներ, որոնցով կսահմանվեն այն հիմնական սկզբունքները, որոնք կնպաստեն համատիրությունների առավել արդյունավետ ու թափանցիկ աշխատանքին և համատիրությունների կառավարման հարցում կապահովեն բնակիչների լիարժեք մասնակցությունը», - նշել է Տարոն Մարգարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am