ԵՄ-ն սեպտեմբերի 1-ից երեք տարով առեւտրական արտոնություններ Է տրամադրել Ուկրաինային
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության խորհուրդը հուլիսի 17-ին ավարտել Է Ուկրաինայի համար երեք տարի ժամկետով ժամանակավոր առեւտրական արտոնությունների ընդունման ընթացակարգը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին ասված Է արտգործնախարարությունների ղեկավարների մակարդակով Եվրամիության խորհրդի՝ հուլիսի 17-ին տարածված հայտարարության մեջ:
Հուլիսի 4-ին այս միջոցներին հավանություն Է տվել Եվրախորհրդարանը: Նախագծի հեղինակ, լեհ եվրապատգամավոր Յարոսլավ Վալենսան այն ժամանակ հայտարեարել Է Ուկրաինայում իրականացվող բարենորմգություններին աջակցելու, մանր եւ միջին ձեռնարկություններն ամրապանդելու եւ ապրանքաշրջանառության աճի համար պայմաններ ստեղծելու ցանկության մասին: Նա նաեւ հույս Է հայտնել, որ այդ միջոցները «կամրապնդեն մեր հարաբերությունները եւ արդյունավետ օգնություն ցույց կտան Ուկրաինային, տնտեսապես եւ քաղաքականապես շահավետ կլիեն ուկրաինացի ժողովրդի համար»:
Ընդունված փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում Է լրացուցիչ բաժնեմասերի սահմանում, որոնրով ուկրաինացի արդտադրողները կարող են իրանց արտադրանքն անմաքս ներկրել Եվրոպայի շուկա: Առաջին հերթին դա վերաբերում Է գյուղատնտեսական արտադրողներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում