Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիան ԻՊ հետ կապ ունենալու համար ՌԴ ավելի քան 4 հազար քաղաքացու ներառել է «սև ցուցակ»

Թուրքիան ԻՊ հետ կապ ունենալու համար ՌԴ ավելի քան 4 հազար քաղաքացու 
ներառել է «սև ցուցակ»

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանի Դաշնության 4 հազար 128 քաղաքացու մուտքը երկիր՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով: Նույն պատճառով 2011 թվականից Թուրքիայից արտաքսվել է ՌԴ 804 քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տվյալները զետեղված են Թուրքիայի ներքին գործերի նախարարության զեկույցում:

Ընդհանուր առմամբ, ԻՊ առնչություն ունենալու կասկածանքով Թուրքիայի «սև ցուցակ» է ներառվել 53 հազար 781 օտարերկրացի 146 երկրից: Ամենաշատ քաղաքացիները Սաուդյան Արաբիայից են (7523), Թունիսից (4605) և Ռուսաստանից (4128):

Ամենաշատ արտաքսվել են ՌԴ քաղաքացիներ (804), այնուհետև նրանք հաջորդում են Ինդոնեզիայի (435) և Տաջիկստանի (308) քաղաքացիները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am