Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում հին և նոր տարազների մրցույթ-փառատոն կանցկացվի

Երևանում հին և նոր տարազների մրցույթ-փառատոն կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ազգային տարազների ցուցադրության մրցույթ-փառատոն, որը նպատակ ունի  նպաստել ազգային արժեքների պահպանմանը: Այս մասին հուլիսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց փառատոնի կազմակերպիչ, հասարակական գործիչ Էմիլ Մարկոսյանը: «Գաղափարը ինձ մոտ առաջացավ միանգամայն պատահական, և առանց մտորումների որոշվեց կազմակերպել մրցույթ-փառատոն: Ընդամենը մեկ օրում 75 անհատ ցանկություն հայտնեց մասնակցելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց կազմակերպիչը:

 Նա նշեց, որ մրցույթին կլինեն մի քանի հայտնի մոդելավորողներ, որոնք նույնպես կցուցադրեն իրենց մոդելավորած հագուստները, և կլինեն ինչպես հին, այնպես էլ նորաոճ ազգային տարազներ:

Մշակույթի նախարարության Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի խմբավար և մեներգչուհի Լաուրա Մամյանը հավելեց, որ մրցույթում լինելու են նաև ստեղծագործական կատարումներ: Այսինքն` մասնակիցները կարող են ներկայանալ ոչ միայն իրենց հագուստը ցուցադրելու, այլև երգելու, պարելու կամ ասմունքելու: «Ես ինքս համացանցից տեղեկացա մրցույթի մասին, որը ինձ շատ հետաքրքիր թվաց: Կարծում եմ այս մրցույթ-փառատոնը կկոտրի կարծրատիպը, թե տարազ կրելն ամոթ է»,-նկատեց Մամյանը:

Հարցին, թե ունե՞ն պետական որևէ աջակցություն, Էմիլ Մարկոսյանը պատասխանեց, որ կա նախնական պայմանավորվածություն Սփյուռքի նախարարության հետ:

Կազմակերպիչը նշեց, որ մասնակիցներ կան ինչպես Հայաստանից և մարզերից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից: Հայտերը ընդունվում են մինչև հուլիսի 20-ը: Մրցույթում կլինի երեք անվանակարգ, հաղթողները կստանան պատվոգրեր: Առաջին փուլը կանցկացվի հուլիսի 30-ին, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա օգոստոսի 15-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am