Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Անէությունից» կինոնկարում գլխավոր հերոսը պայքարում է արդարության համար

«Անէությունից» կինոնկարում գլխավոր հերոսը պայքարում է արդարության համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 14 -րդ միջազգային կինոփառատոնի  շրջանակում ռեժիսոր ֆաթիհ Աքինի «Անէությունից» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 13-ին բացվեց գերմանական կինոյի օրը: Ժապավենը պատմում է Կատյայի մասին, ով կորցնելով իր ամուսնուն և երեխային ծայրահեղ վատ վիճակում է հայտնվում, բայց շարունակում ապրել հանուն արդարության:

«Այսօր գերմանական ֆիլմերի երեկո է: Այս անգամ ցուցադրելու ենք Ֆաթիհ Աքինի կինոնկարը ռեժիսոր, որին այս փառատոնի շրջանակում շատերն են ճանաչում, իսկ կինոնկարը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում ու գլխավոր դերասանուհին մրցանակի է արժանացել: «Ոսկե ծիրան»-ի ողջ պատմության ընթացքում մոտավորապես 140 գերմանական ժապավեն է ցուցադրվել: Փառատոնի շրջանակում մրցութային բաժնում կինոդիտողները հնարավորություն կունենան ևս երկու ֆիլմ դիտել: Մեզ այս հարցում աջակցել է Գյոթեի ինստիտուտը, որին շատ շնորհակալ ենք»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց  Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Կատյայի կյանքը հանկարծակի  ավերվում է, երբ նրա ամուսինը՝ Նուրին ու փոքրիկ որդին՝ Ռոկկոն, զոհվում են ռումբի պայթյունից: Ընկերներն ու հարազատերը ջանում են նրան նեցուկ լինել, և Կատյան  մի գլուխ է բերում հուղարկավորությունը: Բայց  անիմաստ սպանության  պատճառներն  ու մեղավորներին  երևան բերելու հոգնեցուցիչ որոնումներն  ավելի են ծանրացնում Կատյայի ցավոտ վիշտը՝  վերքերի ու կասկածների  տեղիք տալով: Իրավաբան Դանիլոն՝ Նուրիի լավագույն ընկերը, Կատյայի   փաստաբանն է դառնում մի նեոնացիստ կասկածյալ զույգի դեմ հարուցված դատի ժամանակ: Դատավարությունը Կատյային հասցնում է ծայրահեղ վիճակի, բայց ուրիշ ելք ուղղակի չկա. նա արդարություն է ուզում:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am