Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սեպտեմբերից ԿԳՆ-ն բոլոր հաստատություններ այցերով կպարզի, թե ինչ պայմաններում են տրամադրվել կեղծ վկայականները

Սեպտեմբերից ԿԳՆ-ն բոլոր հաստատություններ այցերով կպարզի, թե ինչ 
պայմաններում են տրամադրվել կեղծ վկայականները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դիտարկում է դպրոցների կառավարման համակարգի արմատական փոփոխության հարցը: «Արդեն առաջին փուլի աշխատանքներն ավարտված են: Վերցրել ենք նաև խորհրդատվություն, կփորձենք մինչև սեպտեմբեր համալիր ներկայացնել ուսուցչի կարգավիճակի, դերի, ազդեցության, հեղինակության բարձրացման ծրագիր», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Անդրադառնալով կեղծ դիպլոմների բացահայտման գործին՝ նախարարն ասաց, որ դիմել են արտաքին գործերի նախարարություն, ունեն մի քանի դատական վճիռ, որոնք արգելում են հիմնադրին և տնօրենին անգամ մանկավարժական գործունեություն իրականացնել: «Սեպտեմբերից, երբ դասերը կսկսվեն, կմտնենք բոլոր այդ հաստատություններ` համալիր ստուգման, որպեսզի տեսնենք, թե ինչ պայմաններում է հնարավոր դարձել կեղծ վկայականի տրամադրումը: Լավ աշխատող հաստատությունը չի կարող ինքն իրեն որոշի և վկայականը գրի տա, դա նշանակում է վերահսկման ամբողջ շղթան չի աշխատում», - ընդգծեց նախարարը։

Ընթացիկ տարվա հունվարի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր, որ Երևան քաղաքում ու մարզերում գործող որոշ ոչ պետական բուհերի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ էին հատկացրել դասընթացներին չմասնակցած անձանց: Կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն ՀՀ, այլ նաև օտարերկրյա, այդ թվում` Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am