Կգա 2018 թվականը՝ կտեսնենք. Լևոն Մկրտչյանն անդրադարձավ կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս մնալու հավանականությանը
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը խորհուրդ է տալիս քաղաքական հետագա զարգացումների համար սպասել 2018 թվականին: Հուլիսի 13-ին կառավարության նիստից հետո լրագրողները Մկրտչյանին խնդրեցին մեկնաբանել Ծառուկյան դաշինքի՝ 2018-ին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու և ՀՅԴ-ից՝ դրանից դուրս մնալու մասին լուրերը: «Ես 20 տարուց ավելի է քաղաքականության մեջ եմ, ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել դա, եթե դա այսօր որևէ հիմք չունի: Կգա 2018 թվականը, կտեսնենք, կլինի քաղաքական նոր իրավիճակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մկրտչյանը:
Հարցին, արդյոք Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտարարությունը՝ Հանրապետականի կողմից ևս ընտրակաշառք բաժանելու մասին հիշեցում է ՀՀԿ-ին՝ Մկրտչյանն ասաց, որ չի կարծում, թե Ռուստամյանն այդպիսի հիշեցում է արել: «Ես ծանոթ եմ նրա հայտարարությանը»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում