ԱՀ Նախագահ Սահակյանը ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկել է ներխորհրդարանական կապերի հարցեր
18:17, 12 Հուլիս 2017
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներխորհրդարանական կապերին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում