Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անտարկտիդայից պոկվել Է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր այսբերգը. AFP

Անտարկտիդայից պոկվել Է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր այսբերգը. AFP
 ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտարկտիդայից անջատվել Է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր այսբերգը: Այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի Սուոնսիի համալսարանի ներկայացուցիչները, որոնք վաղուց են դիտարկում դրա գոյացման գործընթացները: Ինչպես հաղորդել Է AFP-ն, խոսքը վերաբերում Է շուրջ 5 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով սառցե զանգվածի, ինչը կազմում Է Ուելսի տարածքի մոտավորապես մեկ քառորդը: Այսբերգի զանգվածը գնահատվում Է մեկ տրիլիոն տոննա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսբերգի անջատումը տեղի Է ունեցել հուլիսի 10-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակամիջոցում»,- ասել են գիտնականները: Դա տեղի Է ունեցել մայր ցամաքի հյուսիս – արեւմտյան վերջամասի Լարսեն C ափամերձ սառցադաշտում ճեղքի զարգացման հետեւանքով: Սառցադաշտի հաստությունը հասնում Է մոտավորապես 350 մետրի: Գիտնականների կարծիքով՝ այն ապահովում Է Անտարկտդիայի բոլոր ափամերձ սառցադաշտերի միացումը:

Սուոնսիի համալսարանի ներկայացուցչները կարծում են, որ նոր այսբերգի առաջացումը կապված չԷ գլոբալ տաքացման հետ եւ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման չի հանգեցնի: Սակայն, նրանց կարծիքով՝ խնդիրն այն Է, որ ափամերձ սառցադաշտերը կանգնեցնում են Անտարկտիդայի ներքին սառցադաշտերի մասերի իջնելն օվկիանոս: Այն դեպքում, եթե բանը հասնի իրադարձությունների նման զարգացման, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող 10 սանտիմետրով բարձրանալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am