Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյուղնախարարությունը կփոխի գյուղացիական տնտեսություններին մատչելի վարկերի տրամադրման ծրագրի գաղափարը

Գյուղնախարարությունը կփոխի գյուղացիական տնտեսություններին մատչելի վարկերի 
տրամադրման ծրագրի գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկինում ցանկացած գյուղացիական տնտեսությանը մինչև 3 մլն դրամ մատչելի վարկերի տրամադրման ծրագրի գաղափարը օգոստոսից կամ սեպտեմբերից կփոխվի: ՀՀ գյուղնախարարությունը որոշել է ծրագրով նախատեսված վարկի տրամադրման նվազագույն շեմը դարձնել 3 մլն դրամը, իսկ առավելագույնը` 10 մլն դրամը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«Տարեկան շուրջ 15 մլրդ դրամ էր տրամադրվում վարկային ծրագրի իրականացման համար, և այդ պատճառով բանկը տրամադրում էր փոքր ծավալով, որպեսզի ավելի շատ շահառուներ լինեին: Հիմա փորձելու ենք նվազագույն շեմը դարձնել 3 մլն դրամը և կներառենք մի բաղադրիչ, ըստ որի փոքր և միջին տնտեսությունները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը»,-ասաց նախարարը` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կկազմակերպեն վերապատրաստում կամ ուսուցանում` ներգրավելով մասնավոր ընկերություններին դասընթացների կազմակերպման համար: Առաքելյանն ակնկալում է ներգրավել այն տնտեսությունները, որոնք ցանկանում են զարգացնել իրենց արդյունավետությունը: Նախարարը հավելեց, որ բոլոր պետական ծրագրերում ՀՀ ԳՆ-ն պետք է ներկայացված լինի որպես շահառու, որը հետաքրքրված է գյուղատնտեսության զարգացմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am