Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վանաձորի երիտասարդների խնդիրները ներկայացված են «Ու՞ր ենք գնում» ֆիլմում

Վանաձորի երիտասարդների խնդիրները ներկայացված են «Ու՞ր ենք գնում» ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սկսնակ կինոռեժիսոր  Գրիգոր Պողոսյանի «Ու՞ր ենք գնում» կինոնկարը ներառվել է «Ոսկե ծիրան»-ի Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում: Ֆիլմի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց կինոնկարի ռեժիսորը:

«Սա իմ առաջին ֆիլմն է, ու ես հպարտ եմ, որ այն ներկայացվել է «Ոսկե ծիրան»-ին: Կինոժապավենը սոցիալ-քաղաքական, գեղարվեստավավերագրական է: Այն  պատմում է Վանաձորի իրական դեմքի, դիմագծի մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Պողոսյանը:

Նա հավելեց, որ օրեր առաջ իրեն զանգահարել են այլ երկրից ու առաջարկել ֆիլմը ներկայացնել իրենց փառատոնին: Նա ընդգծեց, որ կարծում է, որ «Ոսկե ծիրան»-ը իր դերակատարությունն է ունեցել այդ հարցում:

«Այս կինոյում ներկայացրել եմ Վանաձորում ապրող երիտասարդների երազանքները, որոնք մեծամասամբ կապված են Երևանի հետ: Նշեմ, որ սա իմ դիպլոմային աշխատանքն է, որն իրականացրել եմ ընկերներիս օգնությամբ, սուղ միջոցներով, բայց մեծ ոգևորությամբ ու սիրով»,-եզրափակեց խոստումնալից ռեժիսորը:

«Ու՞ր ենք գնում»-ը խաղարկային վավերագրական կինոնկար է, որը պատմում է Վանաձորի երիտասարդների, հետարդյունաբերական ճգնաժամի, այդ քաղաքում ապրող ու ստեղծագործող արտիստների մասին:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am