Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն հրաժարվել է ընդունել միջուկային զենքի ամբողջական արգելքի մասին պայմանագիրը

ԱՄՆ-ն հրաժարվել է ընդունել միջուկային զենքի ամբողջական արգելքի մասին 
պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները չեն պատրաստվում աջակցել և ընդունել ՄԱԿ-ի կողմից միջուկային զենքի արգելքի մասին նոր կոնվենցիան: Գերատեսչության կողմից արված հայտարարության մեջ, որպես չընդունելու պատճառ, նշվում է այն, որ ԱՄՆ-ն մասնակցություն չի ունեցել տվյալ փաստաթղթի քննարկմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ»-ը:

«Արդեն մի քանի տարի է, ինչ մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ամբողջությամբ համագործակցել աշխարհի բոլոր պետությունների հետ՝ ուղղված միջազգային անվտանգության և միջուկային պատերազմի ռիսկերի նվազեցման հիմնախնդրին: Սակայն այս համաձայնագիրը չի պարունակում այն բոլոր մեխանիզմները, որոնք կկարողանան ներկայումս ապահովել միջազգային խաղաղություն և ամբողջությամբ չեզոքացնել միջուկային զենքի առկայությունն ու դրանից եկող սպառնալիքը»,- նշել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՄԱԿ-ն այս բազմակողմանի կնքված պայմանագիրը հաստատել էր առանց ՌԴ և ԱՄՆ մասնակցության: Նշվում էր, որ այս պայմանագիրը համարվում է անժամկետ և բաց է բոլոր պետությունների՝ պայմանագրին միանալու համար: Այն ընդունվել էր 122 անդամ-պետությունների կողմից, իսկ պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները մեկնարկել էին դեռևս մայիս ամսին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am