Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 07.07.2017

Սպասվող լրահոս. 07.07.2017
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հուլիսի 7-ին կկայանա «Եվրոպական միության ԵՀԳԳ ծրագիր Հայաստանի համար «Թվինինգ» ծրագիր. Հայաստանի ազգային վիճակագրական համակարգի ամրապնդում-II փուլ»-ի փակման արարողությունը: «Թվինինգ ծրագրի արդյունքները Հայաստանում և վիճակագրության կիրառումը»:

ՀՀ կառավարության ընդունելությունների տանը (Մաշտոցի 47) կկայանա Առողջապահության ֆրանսիական օրերի պաշտոնական բացումը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի և ՀՀ առողջապահության նախարարի ներկայությամբ: Փորձագետների, դեղագործական և բուժտեխնիկա արտադրող ֆրանսիական ձեռնարկությունների պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի «Բիզնես Ֆրանս» գործակալության տնօրեն Պատրիկ Բոնարը:

«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում՝ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրում է ԶԼՄ ներկայացուցիչներին Երևանում արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառի բացման կապակցությամբ կազմակերպված ճեպազրույցի: Ճեպազրույցին խոսքով հանդես կգա ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարության և Աբովյան քաղաքի քաղաքապետարանի հետ համատեղ դատապարտյալ կանանց մասնակցությամբ անցկացվելու է ավանդական դարձած զանգվածային մարզական միջոցառում:

Հուլիսի 7-ին Կմեկնարկի «Սթրեսի ենթարկված մարդը» երկօրյա միջազգային գիտաժողովը, որը նվիրված է անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի 80-ամյա հոբելյանին:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենան «Արմենիա» միջազգային մրցույթի դաշնակահարների առաջին փուլի լսումները։ Նույն օրը ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում տեղի կունենա «Հնչում է Երևանը» խորագրով համերգային երեկոն։

Հուլիսի 7-ին կկայանա ՀՀ ԳԱԱ նախագահության կենսաբանական խումբ մասնագիտությունների, գյուղէկոնոմիկայի եւ մեխանիկայի ոլորտի հիմնահարցերին նվիրված արտագնա նիստ: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀԱԱՀ ռեկտոր, ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանը: Օրակարգում ընդգրկված են հրատապ հարցեր, որոնց լուծումները ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության, սոցիալական կյանքի, սննդի անվտանգության, գյուղմթերքների արտադրության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մաքուր Հայաստան» գործուղությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում տեղի կունենա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսները կներկայացնեն հուլիսի 9-16-ը մայրաքաղաքում անցկացվելիք «Ոսկե Ծիրան» 14-րդ կինոփառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումների ծրագիրը:

Մեդիա կենտրոնը կազմակերպում է հանրային քննարկում՝ «Համայնքների խոշորացում. ավելի արդյունավետ կառավարու՞մ, թե՞ նոր մարտահրավերներ» թեմայով: Քննարկման«Ոսկու աշխարհ» առևտրա-արտադրական համալիրի տարածքում հուլիսի 7-9-ը կկազմակերպվի հայ ոսկեգործների առաջին ցուցահանդես-վաճառք՝ «Հայաստան. ոսկեգործության օրեր 2017» խորագրով։ Ավելի քան 750 հայկական ոսկերչական ընկերություն կներկայանան ցուցահանդես-վաճառքին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել

լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am