Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղազախստանի ներդրողները հետաքրքված են Սյունիքի ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելով

Ղազախստանի ներդրողները հետաքրքված են Սյունիքի ազատ տնտեսական գոտում 
գործունեություն ծավալելով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախական ներդրումային գործակալության պատվիրակությունը երկու ամիսների ընթացքում արդեն երկու անգամ եկել են Հայաստան և կառավարության հետ քննարկել ներդրումային ծրագրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը: Նրա խոսքով`այդ ծրագրերը կարող են օգտակար լինել Հայաստանի համար:

«Համագործակցությունն արդեն կախված է այն պայմանների հետ, որ կտրամադրի Հայաստանի կառավարությունը: Նախնական քննարկումներն ընթանում էին Սյունիքի ազատ տնտեսական գոտու շուրջ` շինարարության, հյուրանոցային տնտեսության,  ծառայությունների մատուցման այլ ոլորտներում: Ներդրումները հնարավոր են միայն, եթե կողմերը բիզնես համագործակցություն ծավալեն»,- ասաց դեսպանը` հավելելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարը և համապատասխան նախարարությունը վստահեցրել են, որ ներդրողների համար երկրում բավականին հարմարավետ պայմաններ են: Ուրազաևը նշեց, որ այդ հարցերը մեկ օրում չեն լուծվում.  ամեն ինչ հաշվարկվում է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am