Ձյուդոյի ընտրանիները ուսումնամարզական հավաք են անցկացնում Հունգարիայում
11:45, 4 Հուլիս 2017
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի մեծահասակների և երիտասարդների ընտրանիները հավաք են անցկացնում Հունգարիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ձյուդոյի մեծահասակների և երիտասարդների հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Հունգարիայի Դունավարսանի քաղաքի օլիմպիական մարզումային ճամբարում: Թիմերը նախապատրաստվ ում են երիտասարդների Եվրոպայի գավաթին Հունգարիայի Պակս քաղաքում և մեծահասակների «Եվրոպայի բաց» մրցաշարին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքին մասնակցում են 9 մարզիկ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում