Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքի առանձին էջում հնարավոր կլինի տեղադրել նրանց մասին պատմող նյութեր

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքի առանձին էջում հնարավոր 
կլինի տեղադրել նրանց մասին պատմող նյութեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում գոյություն ունի զինծառայողների մասին պատմող առանձին էջ, որտեղ հնարավոր կլինի տեղադրել նրանց մասին պատմող նյութեր, լուսանկարներ և տեսահոլովակներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 3-ին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ, Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Դեռևս պատմությունները չկան, սակայն պլանավորում ենք օգոստոսի ընթացքում ՊՆ-ի մեր գործընկերների հետ այցելել զինծառայողների ընտանիքներին և իրենց թույլտվությամբ ծանոթանալ նրանց պատմություններին: Նպատակն է, նախ հասկանալ, թե ինչպես են նրանք իրենց կյանքը շարունակում, ինչպես նաև պատմություններ ու լուսանկարներ ունենալ զինծառայողների մասին, որը կտեղադրենք կայքում նրանց ցանկության դեպքում: Այսինքն` մեր կայքում կլինեն ոչ միայն  անուններ, այլ նաև նրանց մասին պատմություններ»,- ասաց Ավետիքյանը:

Նա նշեց, որ շուտով խոշոր և պարբերական նվիրաբերությունների մասին կայքում նույնպես  կլինեն տեղեկատվություններ: «Շուտով կխնդրենք նվիրաբերողներին, որպեսզի իրենց կոչը թողնեն՝ կայքում տեղադրելու համար: Անձը, երբ նվիրաբերություն է կատարում, կարող է իր կոչը, նկարը տեղադրել կայքում»,- ասաց Հիմնադրամի տնօրենը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am