Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թբիլիսիի «Էլիավա» շուկայում բռնկված հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է չորս մարդ

Թբիլիսիի «Էլիավա» շուկայում բռնկված հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է չորս 
մարդ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի ավտոմոբիլային յուղերի, պահեստամասերի և աքսեսուարների «Էլիավա» շուկայում 2500 քառակուսի մետր ընդգրկած հրդեհի մարմանը մասնակցել է շուրջ 150 հրշեջ-փրկարար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է չորս մարդ: Տուժածների շարքում կա մեկ հրշեջ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Կատարվածի առնչությամբ ՆԳՆ ոստիկանության բաժինը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով:

Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ շուկայում բռնկված հրդեհից տուժածների կրած վնասները կփոխհատուցվեն: «Ցանկանում ենք ընդգծել, որ հրդեհի պատճառներն այս պահին անհայտ են և մեղադրանքները, թե իբր հրշեջ ջոկատները դեպքի վայր ուշ են ժամանել, չեն ունեցել ջուր կամ մտադրված կերպով չեն հանգցրել կրակը, սուտ են»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Թբիլիսիի փոխքաղաքապետ Լաշա Աբաշիձեն էլ հայտնել է, որ «Էլիավա» շուկայի ապրանքների մեծ մասը փրկված է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am