Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գյումրիում մեկնարկեց «Ֆլայֆեստ Գյումրի 2017» փառատոնը

Գյումրիում մեկնարկեց «Ֆլայֆեստ Գյումրի 2017» փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 2  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրու  «Ֆուտբոլի ակադեմիայի» հարևանությամբ   գտնվող դաշտային տարածքում հուլիսի 2-ին մեկնարկեց «Ֆլայֆեստ Գյումրի 2017» փառատոնը: «Գյումրու ավիամոդելային խմբակ»-ի նախաձեռնությամբ  կազմակերպված   փառատոնին ներկայացվել են Հայաստանի գրեթե բոլոր ավիամոդելները՝ ցուցադրական թռիչքներով անմոռանալի դարձնելով ամառային օրը:
Հեռակառավարվող տարատեսակ և բազմագույն ինքնաթիռները և ուղղաթիռները  զարմացնում  և հիացնու էին թռիչքային հնարքներով: «Գյումրու ավիամոդելային խմբակ»-ի  հիմնադիր Կարեն Ավագյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց՝ իրենց նախաձեռնությանն արձագանքել են ավիոմոդելիսնտներ Հայաստանի տարբեր վայրերից՝  Գյումրի ժամանելով իրենց մոդելներով: «Ավիոմոդելիզմն ինչպես տեխնիկական կրթություն է, այնպես էլ սպորտ, և սա գերազանց հնարավորություն է զարգանալու»,- նշեց  Կարեն Ավագյանը՝  ընդգծելով, որ Գյումրիում ավիոմոդելիզմը մոտ 9 տարի չի գործել և վերականգնվել է ՝ Գյումրիում ավիոմոդելիզմի հին ավանդույթները վերականգնելու նպատակով: Գյումրիում առաջին անգամ նման խմբակ ստեղծվել էր դեռ 1953 թվականին:

«Ֆլայֆեստ Գյումրի 2017» փառատոնը  մրցութային չէր, բոլորը ներկայանում էին ցուցադրական թռիչքներով: «Ցույց են տալիս թռչող սարքի հնարավորությունները, օդաչուի վարպետությունը: Հիմնականում ցուցադրողները փորձառու մասնագետներ են, ովքեր այս թռիչքներով  երիտասարդներին են փոխանցում իրենց փորձը»,- նշեց Կարեն Ավագյանը:

Արմենուհի Մխոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am