Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանում առաջին անգամ կազմակերպվեց մանկական բարեգործական մրցավազք

Երևանում առաջին անգամ կազմակերպվեց մանկական բարեգործական մրցավազք

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բուսաբանական այգում հուլիսի 1-ին երեխաների համար կազմակերպվեց  Երևանյան առաջին մանկական բարեգործական մրցավազքը։ Միջոցառումը կազմակերպեցին Երևանի քաղաքապետարանը և «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վազքին մասնակցեցին 3-14 տարեկան  երեխաներ։

«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության  հիմնադիր  Նարինե Մանուկյանը նշեց, որ  միջոցառման նպատակն է խթանել առողջ ապրելակերպը, մարդասիրության և հավասարության գաղափարները։

«Մրցավազքին մասնակցում են բոլոր երեխաները՝ անկախ նրանց ֆիզիկական, մտավոր և այլ խնդիրներից: Երեխաները փոքր տարիքից պետք է սովորեն հավասարությանը և կարողանան իրենց ներդրումը ունենալ խնդիրն ունեցող երեխաներին օգնելու համար»,- ասաց Մանուկյանը:

Միջոցառման արդյունքում հանգանակված ամբողջ գումարը կհատկացվի մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին։

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով՝ Երևանում  նման մրցավազքեր հաճախ են կազմակերպվել, սակայն ոչ երեխաների մասնակցությամբ:

«Երևանի քաղաքապետարանը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ միասին առաջին անգամ կազմակերպում  է նման մրցավազք, որը շարունակական բնույթ է կրելու: Յուրաքանչյուր երեխա, անկախ իր առողջական և սոցիալական  վիճակից, պետք է իրեն զգա մեր հասարակության լիարժեք անդամ»,- ընդգծեց Ռուբեն Հովհաննիսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am