Թուրքիայում շունը համերգի ժամանակ միացել Է Վիեննայի կամերային նվագախմբին
18:04, 30 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Էֆես քաղաքում Վիեննայի կամերային նվագախմբի համերգի ժամանակ բեմում շուն Է հայտնվել: Այդ մասին հայտնել Է Daily Mail հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
IKSEV փառատոնում գերմանացի կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնի Չորրորդ սիմֆոնիայի կատարոնի ժամանակ նվագախմբին Է միացել լաբրադորը: Շունը հոգնած քարշ Է եկել երաժիշտների կողքով եւ պառկել դիրիժորից ոչ հեռու: Ջութակահարը, որի մոտ տեղավորվել Է կենդանին, ժպտալով նայում Էր անսպասելի հյուրին, բայց շարունակում Էր նվագել:
Հանդիսատեսները շան հայտնվելուն արձագանքել են ծիծաղով եւ ծափահարություններով: Տեսանյութը, որը Twitter-ում հրապարակվել Է թուրք դաշնակահար Ֆազիլ Սեյի կողմից, շուրջ 4 հազար ռեթվիթ եւ ավելի քան 6,5 հազար լայք Է հավաքել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում