Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ

«Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք կցանկանան մինչև հաջորդ տարվա ապրիլ այլ իրավիճակ ստեղծել երկրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք ունեն ամբողջովին նոր բանաձև` իրենց սխալներն ընդունելով հանդերձ:

«Եթե Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը,  Գագիկ Ծառուկյանը, Դաշնակցությունը, ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ և արտախորհրդարանական ուժեր ցանկանան մինչև հաջորդ տարվա ապրիլ այլ իրավիճակ ստեղծել, «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է դրան»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե ՀՀԿ անդամներից ու՞մ հետ կհամագործակցի, Հովհաննիսյանն ասաց, որ կան մի շարք անուններ, բայց այս պահին չի նշի:

«Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության լեգիտիմ նախագահն է ու, որպես իմ գործընկեր, պատրաստ եմ իր հետ քննարկել Հայաստանի ապագան՝ որպես կուսակցության նախագահ»,- ավելացրեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am