Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նորվեգիայում գեղարվեստական ֆիլմ կնկարահանեն Բրեյվիկի ահաբեկչական գործողությունների մասին

Նորվեգիայում գեղարվեստական ֆիլմ կնկարահանեն Բրեյվիկի ահաբեկչական գործողությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգացի ճանաչված ռեժիսոր Էրիկ Պոպեն գեղարվեստական ֆիլմ Է նկարահանելու այն ահաբեկչական գործողությունների մասին, որոնք Անդերս Բրեյվիկի կողմից իրականացվել են 2011 թվականի հուլիսի 22-ին: Նորվեգիայի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում կինեմատոգրաֆիստը պատմել Է, որ արդեն երկու տարի Է նվիրել նյութեր հավաքելուն եւ ողբերգական իրադարձությունների ականատեսների հետ զրույցներին, եւ շուտով ձեռնամուխ կլինի դերասանների ընտրությանը: Պոպեի վերջին կինոնկարը եղել Է «Արքայի ընտրությունը» պատերազմական դրաման (2016 թ.), որն «Օսկար» մրցանակի Էր առաջադրվել «օտար լեզվով լավագույն ֆիլմ» կատեգորիայում, բայց չանցավ մրցանակի շորթ-թերթիկ: Ռեժիսորի խոսքով՝ ինքը հասկանում Է, որ այժմ ձեռնամուխ Է լինում բազմաթիվ մարդկանց համար խիստ ցավոտ թեմայի, սակայն կարծում Է, որ Նորվեգիայի ազգային ողբերգության մասին ֆիլմ նկարահանելն անհրաժեշտ Է: Պոպեի կարծիքով՝ գեղարվեստական մոտեցումը թույլ կտա ե՛ւ ավելի հուզականորեն, ե՛ւ ավելի հավաստի պատմել ահաբեկչական գործողությունների մասին, քան ցանկացած վավերագրական ժապավենում: Ռեժիսորը մտադիր Է Ուտյոյա կղզում տեղի ունեցած իրադարձությունները ներկայացնել այնտեղ գտնված դեռահաս աղջկա անունից: Պոպեի մտահղացմամբ՝ ֆիլմի 72 րոպեները՝ այն րոպեների թվով, որոնց ընթացքում Բրեյվիկն Ուտյոյեում Է գտնվել նախքան ոստիկանության կողմից բռնվելը, կնվիրվեն կղզում տեղի ունեցած իրադարձություններին, իսկ առաջին 12-ը՝ Օսլոյի կառավարական թաղամասում իրականացված պայթյուններին:

2011 թվականի հուլիսի 22-ին աջ արմատական գաղափարախոսության հետեւորդ Անդերս Բրեյվիկը գործի դրեց հզոր պայթուցիկ սարք, որը տեղադրել Էր Օսլոյի կենտրոնում գտնվող կառավարական շենքերից մեկի մերձակայքում, ինչի արդյունքում ութ մարդ զոհվեց եւ մի քանի հարյուրը վերքեր ստացան: Նույն օրը նա կոտորած սարքեց Ուտյոյեում՝ սպանելով 69 եւ վիրավորելով 66 մարդու: Հիմնականում նրանք դեռահասներ Էին՝ Աշխատավորական կուսակցության երիտասարդական թեւի ամենամյա հավաքի մասնակիցներ, կուսակցություն, որի վարած քաղաքականության մեջ Էր Բրեյվիկը տեսնում Նորվեգիայի խնդիրներից շատերը: Դրանցից մեկը նա համարում Էր միգրանտների ճնշիչ ազդեցությունը:

Ներկայում ահաբեկիչը 21-ամյա բանտային կալանք Է կրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am