Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Prada-ն Ջեսիկա Չեսթեյնին վերածել Է հոլիվուդյան դիվայի

Prada-ն Ջեսիկա Չեսթեյնին վերածել Է հոլիվուդյան դիվայի
 ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը մասնակցել Է Prada իտալական նորաձեւության տան գովազդային արշավին, ինչի մասին հայտնել Է Giornale di Sicilia-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ըստ սյուժեի, նա պետք Է իր վրա փորձեր Հոլիվուդի «ոսկե» դարաշրջանի դիվայի կերպարը: Լուսանկարների հեղինակը նորաձեւության բելգիացի լուսանկարիչ Վիլի Վանդերպերեն Է:

Prada-ն իտալական ընկերություն Է, որ մասնագիտանում Է նորաձեւ հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների արտադրության բնագավառում: Այն 1913 թվականին հիմնադրվել Է Միլանում: 2015 թվականի հունվարի 31-ի տվյալներով՝ Prada-ն 594 խանութ ունի: 2017 թվականին ընկերությունը հրապարակել Է մակնիշի նոր դեսպանի անունը: Այն դարձել Է իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը՝ «Բարձրակրունկներ», «Կենդանի մարմին», «Ամեն ինչ իմ մոր մասին» եւ այլ կինոնկարների հեղինակը:

Ջեսիկա Չեսթեյնն ամերիկացի դերասանուհի Է: Նա հռչակվել Է Թեյթ Թեյլորի «Աղախինը» եւ Թերենս Մալիքի «Կյանքի ծառը» կինոնկարներում խաղացած դերերով: Այդ դերերը նրան բերել են «Օսկար», «Ոսկե գլոբուս» եւ BAFTA մրցանակների անվանակարգեր: Դերասանուհին նաեւ խաղացել Է «Ամենադաժան տարին», «Աշխարհի ամենահարբած օկրուգը», «Ինտերսթելլար». «Մարսեցին» եւ այլ ֆիլմերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am